Մասնակցության պայմաններ

  1. Կազմակերպիչ և միջոցառում․«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» մասնագիտական կոնֆերանսը կազմակերպվում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն կամ Կազմակերպիչ) կողմից (այսուհետ՝ Միջոցառում): Միջոցառումն անցկացվելու է Երևանում, 2026 թ.-ի սեպտեմբերի 11-ին :
  2. Հայտ և հաստատում․ Հայտի ներկայացումն ինքնին չի երաշխավորում մասնակցությունը։ Բոլոր հայտերը դիտարկվում են «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ կողմից։ Ընկերությունը կարող է հաստատել, մերժել կամ հայտը ներառել սպասման ցուցակում իր հայեցողությամբ։
  3. QR մուտքի անցագիր․ Հաստատված մասնակիցները ստանում են հաստատման էլ․ նամակ և անհատական QR մուտքի անցագիր։ QR անցագիրն անձնական է, փոխանցման ենթակա չէ և մուտքի ժամանակ կարող է ստուգվել անձը հաստատող փաստաթղթի հետ միասին։
  4. Մուտքի կանոններ․ Հիմնական Միջոցառման համար նախնական գրանցումը պարտադիր է։ Կազմակերպիչը կարող է մերժել մուտքը, եթե գրանցման, հաստատման կամ անվտանգության պահանջները չեն պահպանվել։
  5. Ծրագրի փոփոխություններ․ Կազմակերպիչը կարող է անհրաժեշտության դեպքում կատարել ողջամիտ փոփոխություններ ծրագրում, ժամանակացույցում, հրավիրատոմսերի և տոմսերի ստուգման ընթացակարգում՝ կազմակերպական, անվտանգության կամ այլ գործնական պատճառներով։
  6. Վարքագիծ և էթիկայի կանոններ․ Մասնակիցներից ակնկալվում է հարգալից վարք մյուս մասնակիցների, գործընկերների, աշխատակազմի և Միջոցառման վայրի ներկայացուցիչների նկատմամբ։ Ընկերությունն իր սեփական հայեցողությամբ կարող է արգելել ցանկացած մասնակցի մուտքը կամ դուրս հրավիրել տարածքից, եթե վերջինս չի բավարարում էթիկայի կանոններին։
  7. Լուսանկարահանում և տեսանկարահանում․ Միջոցառման ընթացքում իրականացվելու է լուսանկարահանում և տեսանկարահանում։ Նկարահանված նյութերը կարող են օգտագործվել կազմակերպչի կողմից՝ հանրային լուսաբանման, արխիվացման և գովազդային առաջխաղացման նպատակներով։ Մասնակցելով միջոցառմանը՝ մասնակիցները գիտակցում են, որ իրենց պատկերը կարող է հայտնվել նման նյութերում։ Հատուկ մտահոգությունների դեպքում մասնակիցները պետք է նախապես դիմեն կազմակերպչին։
  8. Կապ․ Գրանցման, մուտքի կամ անձնական տվյալների վերաբերյալ հարցերի համար խնդրում ենք դիմել՝ info@cubeinvest.am, +374 11 800 810:
Գաղտնիության ծանուցում
  1. Հավաքագրվող տվյալներ․ Գրանցման ձևանմուշում հավաքագրվում են հետևյալ տվյալները՝ անուն և ազգանուն, էլ․ փոստ, բջջային։
  2. Մշակման նպատակ․ Տեղեկատվությունն օգտագործվում է հայտերի դիտարկման, հայտատուների հետ կապի, միջոցառման մուտքի կառավարման, հաստատման նամակների և QR անցագրերի տրամադրման, անվտանգության և միջոցառման կազմակերպման նպատակներով։
  3. Ծառայություն մատուցողներ․ Տվյալները կարող են փոխանցվել տեխնիկական, գրանցման, միջոցառման, վայրի կամ անվտանգության ծառայություններ մատուցողներին միայն Միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ չափով։ Կազմակերպիչը չի վաճառում մասնակիցների տվյալները։
  4. Թարմացումներ․ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի ապագա նախաձեռնությունների վերաբերյալ հաղորդագրությունները կուղարկվեն միայն մասնակցի կամավոր համաձայնության դեպքում կամ կիրառելի օրենսդրությամբ թույլատրված այլ հիմքով։ Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի չեղարկել հրավերը կամ պահանջել ջնջել իր տվյալներն համակարգից։
  5. Պահպանման ժամկետ․ Անձնական տվյալները կպահպանվեն միայն այնքան ժամանակ, որքան ողջամտորեն անհրաժեշտ է Միջոցառման կազմակերպման, հաշվետվության, անվտանգության, միջոցառման իրականացման իրավական և գործառնական նպատակներով, որից հետո դրանք կջնջվեն կամ, անհրաժեշտության դեպքում, կդարձվեն անանուն։
  6. Մասնակիցների իրավունքներ․ Մասնակիցները կարող են դիմել իրենց անձնական տվյալներին հասանելիություն ստանալու, դրանք շտկելու կամ ջնջելու խնդրանքով։
  7. Անձի նույնականացում. Ընկերությունն իր սեփական հայեցողությամբ կարող է մասնակցից պահանջել անձը հաստատող որևէ փաստաթուղթ։
Made on
Tilda